Երեխաներին խոշտանգած մոր գործը դատարանում է

Դատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:


Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում դատախազը 2025 թվականի մարտի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (երկու դրվագ):


Քրեական վարույթով պարզվել էր, որ երկու անչափահասների մայրը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, անչափահասներին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության: Մասնավորապես՝ երեխաներին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական բռնության, ինչպես նաև Երևան քաղաքի շինություններից մեկում մեկ կամ մի քանի օրով թողել է միայնակ՝ առանց ծնողական հսկողության և խնամքի, առանց սննդի:


2025 թվականի մայիսի 2-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Քաղաքականություն