ԱՄՆ-ում հայտնել են բանակցություններում ՌԴ-ի հաղթանակի մասին
Ստամբուլում տեղի ունեցած ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները նկատելի մարտավարական հաջողություն դարձան Ռուսաստանի ղեկավարության համար։ Այս մասին հայտնել է The New York Times-ը (NYT):
Ըստ թերթի հանդիպման փաստն ինքնին Վլադիմիր Պուտինի մարտավարական հաղթանակի վկայությունն էր, քանի որ այն տեղի ունեցավ առանց հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու, որը պնդում էին Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցների մեծ մասը։
Թերթը նաև նշում է, որ Թրամփի վարչակազմում աճել է հիասթափությունը խաղաղության գործում առաջընթացի բացակայության պատճառով։ Նախագահը շաբաթվա սկզբին խրախուսել էր երկխոսության գաղափարը, սակայն հինգշաբթի օրվա դրությամբ նրա սպասումները նվազել էին, և նա ասել էր, որ առանց Ռուսաստանի առաջնորդի հետ անձնական հանդիպման ոչ մի էական բան տեղի չի ունենա։ Նա ասել է, որ պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, ապա, եթե հնարավոր է, կազմակերպել անձնական հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...