Պուտինը իրեն քթից բռնած ֆռռացնում է. Թրամփի արձագանքը
Ժամանակ է պետք՝ պատասխանելու համար այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն քթից բռնած ֆռռացնում է: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում:
Զրույցի ընթացքում Թրամփին հիշեցրել են իր գրառումը, որում նա ենթադրել էր, որ Կրեմլի ղեկավարը «քթից բռնած տանում է իրեն» և, հնարավոր է, չի ցանկանում դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։
Ապրիլի վերջին լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ասել էր, որ իրեն երկու շաբաթ է պետք՝ պատասխանելու համար, թե արդյոք վստահում է Պուտինին։
Հարցին թե արդյոք Թրամփը թերագնահատե՞լ է Պուտինին, նա պատասխանելէ, որ անհրաժեշտ է ևս մի քանի շաբաթ կամ մեկ ամիս։
«Ոչ. ես ձեզ կպատմեմ այդ մասին մեկ կամ մի քանի շաբաթից։ Ես պատկերացում չունեմ։ Բայց կարող եմ մեկ բան ասել. նրա հավակնությունները մեծապես զսպված էին, երբ նա հասկացավ, որ ես այժմ ղեկավարում եմ գործընթացը։ Որովհետև նա Եվրոպայում ոչ մեկին լուրջ չէր ընդունում՝ նա նույնիսկ հետ չէր զանգահարում նրանց»,- ասել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...