Փակ խորհրդակցություններ անցկացնելուց հետո՝ Պակիստանը ելույթ կունենա. Պակիստանի ԱԳՆ
Պակիստանը ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցություններ է խնդրել տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով, մասնավորապես Հնդկաստանի հետ ունեցած լարված հարաբերությունների ֆոնին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Կատարվել է հարցում Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- հայտարարել են ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող հույն դիվանագետները։
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պակիստանի ներկայացուցիչները պարզաբանել են, որ նախատեսվող փակ խորհրդակցությունները կապված են տարածաշրջանում վատթարացող իրադրության և Հնդկաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության հետ:
«Փակ խորհրդակցություններ անցկացնելուց հետո Պակիստանը ելույթ կունենա ԶԼՄ-ների առջև»,- հավելել են դիվանագետները:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել Պակիստանի դեմ: Հնդկաստանը նաև փակեց Չենաբ գետի ջուրը, որը Բագլիհար ամբարտակի միջոցով հոսում է Պակիստան: Հնդկաստանը և Պակիստանը կրճատել են դիվանագիտական առաքելությունների թիվը, արգելել միմյանց նավերի մուտքը իրենց նավահանգիստներ, հայտարարել են առևտրի դադարեցման մասին և չեղարկել են միմյանց քաղաքացիների համար վիզաները:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...