Մեր բանակը արժանի պատասխան կտա. Պակիստանի ԱԳՆ
Պակիստանը նպատակաուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չոուդրին, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Պակիստանը խաղաղ երկիր է, և մենք խաղաղություն ենք ցանկանում տարածաշրջանում, բայց մեր բանակը պատրաստ է արժանի պատասխան տալ թշնամուն ագրեսիայի դեպքում»,- ասել է նա:
Առանձին ելույթ է ունեցել Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը, որը հաստատել է պետության դիրքորոշումը՝ խաղաղության ձգտման, ինչպես նաև պաշտպանության պատրաստակամության մասին:
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել Պակիստանի դեմ: Հնդկաստանը և Պակիստանը կրճատել են դիվանագիտական առաքելությունների թիվը, արգելել միմյանց նավերի մուտքը իրենց նավահանգիստներ, հայտարարել են առևտրի դադարեցման մասին և չեղարկել են միմյանց քաղաքացիների համար վիզաները:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...