Մեքսիկայում` հզոր երկրաշարժ
Մեքսիկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայության (SSN) մասնագետները, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Ակալա փոքր քաղաքից 28 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է ավելի քան 15 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 269 կմ խորության վրա: Տարերային աղետի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, Չիլիում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մասին, որի մագնիտուդը կազմել է 5,1: Էպիկենտրոնը գտնվել է Սալամանկա քաղաքից 18 կմ հարավ-արեւելք, որտեղ բնակվում է ավելի քան 13 հազար մարդ, իսկ օջախը գտնվել է 79 կմ խորության վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
Թունելում ավտոմեքենա է այրվել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վա...
Ուժգին երկրաշարժ Թայվանում
Երկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտր...