Թուրքիան՝ նոր երկրաշարժերի սպառնալիքների մասին
Ստամբուլում սպասվող լայնածավալ երկրաշարժը կազդի ավելի քան 25 միլիոն բնակչություն ունեցող Մարմարայի ամբողջ շրջանի վրա, և մոտակա 4-5 գավառների բնակիչները պետք է պատրաստ լինեն։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է սեյսմոլոգիայի պրոֆեսոր և Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյդողանը։
«Մարմարա ծովում էպիկենտրոնով երկրաշարժերի դեպքում մենք միշտ պետք է ընդգծենք, որ խոսքը տարածաշրջանային աղետի մասին է. տուժելու է ոչ միայն Ստամբուլը, այլև Բուրսա, Չանաքքալե, Թեքիրդաղ, Քոջաելի, Յալովա նահանգները։
Այս գավառների՝ հատկապես ափամերձ շրջանների բնակիչները պետք է մտահոգված լինեն երկրաշարժին նախապատրաստվելու և դիմացկուն շենքեր կառուցելով»,- ասել է Էյդողանը։
Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի օրը, որին, ըստ Թուրքիայի աղետների կառավարման վարչության (AFAD, հաջորդել են հետցնցումներ: Տարերային աղետի հետեւանքով տուժել է 236 մարդ, զոհեր և մեծածավալ ավերածություններ չկան։
Սեյսմոլոգները նշում են, որ զգալի հետցնցումները կշարունակվեն մի քանի շաբաթ։
Նմանատիպ հոդվածներ
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
Նոր երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն գրանցվել է ժամը 07.23-ին Քութահյա նահանգում, հայտնո...
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Թաիլանդում ինքնաթիռը ընկել է ծովը․ կան զոհեր և վիրավորներ
Թաիլանդի Չա-Ամ լողափից 100 մետր հեռավորության վրա ինքնաթիռը ընկել է ծովը։ Այս մասին հայտնում է Khaosod...