Տրանսպորտի գնի թանկացումը կասեցնող նախագիծն ավագանու նիստում կքննարկվի
Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Մայր Հայաստանի» ներկայացրած նախագիծը ստացել է 8 կողմ և 6 դեմ ձայներ։
«Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ»,- գրել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա՛մ չվճարել թանկացված ուղեվարձը, կա՛մ 100 դրամ վճարել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում. Ազիզյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվ...
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվակ...
Ավինյանն ընդունել է Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչներին․ մանրամասներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիո...
Հայտարարագրման վերջնաժամկետը փոխվեց. որոշումն ընդունվեց
ԱԺ-ն 63 կողմ, 12 ձեռնպահ ձայնով ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն երկարաձգվում է համ...