Այդ հարցը կլուծենք ռազմական ճանապարհով, եթե այլ տարբերակ չլինի. Հեգսեթ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն տրամադրված է թույլ չտալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Թրամփը վճռական է՝ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Եվ եթե այդ հարցը հնարավոր չլինի լուծել բանակցությունների ճանապարհով, ապա մենք ունենք նաև այլ տարբերակներ, այդ թվում՝ ռազմական», – ասել է Հեգսեթը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հույս ունի, որ ռազմական սցենարի անհրաժեշտություն չի առաջանա։ Նա նշել է, որ ապրիլի 12-ին Օմանում կայացած Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների անուղղակի բանակցությունները եղել են արդյունավետ։
Բանակցությունները վերաբերել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության հաղթահարմանը։ Իրանի կողմից բանակցություններին մասնակցել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին, ԱՄՆ կողմից՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Կողմերը քննարկումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
Ի՞նչ թռիչքներ է կատարել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում
Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավ...
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
ՀՀ ՊՆ–ն՝ Ադրբեջանի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ...