Արցունքաբեր գազ և տասնյակ տուժածներ՝ Համբուրգի հայտնի թանգարանում
Անհայտ անձը արցունքաբեր գազ է տարածել Համբուրգում գտնվող Miniatur Wunderland թանգարանի շենքում, ինչի հետևանքով տուժել է 46 մարդ։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում կատարելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հրշեջները տարհանել են մոտավորապես 1000 այցելու թանգարանի շենքից։ Ընդհանուր հաշվով տուժել է 46 մարդ, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 42 տուժածի մասին, որոնք ստացել էին թեթև վնասվածքներ և շնչուղիների գրգռում։ Մոտ կես ժամ անց այցելուներին կրկին թույլատրվել է մտնել շենք։
Ինչպես նշում է DPA-ը, դեռևս պարզ չէ, թե ով է տարածել արցունքաբեր գազը։
Նշենք, որ «Miniatur Wunderland»-ը համարվում է մոլորակի ամենամեծ երկաթուղային մոդելների ցուցահանդեսը և Համբուրգի ամենասիրված զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Թանգարանը տարեկան ընդունում է հարյուր հազարավոր այցելուներ տարբեր երկրներից։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Գյումուշխանե քաղաքում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հողի տակ օ...
Ինչպես է Դոմինիկանայում փլուզվում ակումբի տանիքը համերգի ժամանակ. կա 124 զոհ
Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 124-ի։ Մինչ ողբերգությունը...
79 զոհ և 155 վիրավոր` Դոմինիկանայում. ավելի քան 100 մարդ փլատակներում է
Դոմինիկանայում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Սանտո Դոմինգոյում Ռուբի Պերեսի համերգի ժա...
Խոշորամասշտաբ աղետ Թաիլանդում
Թաիլանդում մարտի 28-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժը թագավորության իշխանությունները ճանաչել են որպես խոշոր աղետ։ Այս մասի...