Քասախցիները պարբերաբար փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին
Քասախ գյուղի բնակիչները վաղ առավոտից փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս: Ակցիայի մասնակիցները պարբերաբար փակում են մայրուղին: Նրանք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանին:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:
Նմանատիպ հոդվածներ
«Ես էլ ասում էի՝ ինչի սրանք ափալ-թափալ Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին»․ Մնացականյան
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ես էլ ասում էի՝ ինչի...
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...
Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ճանապարհ են փակել
Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրա...
Շրջանների մեծ մասում «ցեխային անձրևներ» են տեղացել
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գա...