Որոնք են ՃՏՊ-ների հիմնական պատճառները

Ճանապարհատրանսպոտային պատահարների պատճառներից առաջինը արագության գերազանցումն է: Պատահարների 31 տոկոսը բաժին է ընկնում այս իրավավախտմանը: Այս մասին ԱԺ-ում ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահ Պողոս Շահինյանը:


Նրա խոսքով՝ ՃՏՊ-ների պատճառներն են հետիոտների կողմից կանոնների խախտումը, որը կազմում է դեպքերի 22 տոկոսը, երթևեկության շարքերի վերադասավորումը՝ 12 տոկոս, խաչմերուկների անցումը՝ 11 տոկոս, ճանապարհային նշանները՝ 9 տոկոս, տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունը՝ 6 տոկոս, հետիոտնային անցումները՝ 5 տոկոս, ոչ սթափ վարելը՝ 4 տոկոս:


«Այս պատկերը կարող է տարեցտարի փոխվել որոշակի փոքր տոկոսով, բայց ընդհանուր պատկերը չի փոխվի, այսինքն՝ առաջին տեղում մենք ունենալու ենք արագությունը:


Բարեբախտաբար, ոչ սթափ վարելը ընդամենը 4 տոկոսն է դեպքերի, որը շատ լավ ցուցանիշ է, ինչի համար շնորհակալություն համապատասխան մարմիններին, որ կարողանում են վերահսկել»,- նշել է նա: