
Մասկի խնդրանքը՝ Թրամփին

ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկն անձամբ է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել մաքսատուրքեր սահմանելու որոշումը։ Սակայն նրա խնդրանքներն ապարդյուն են եղել, հայտնում է The Washington Post (WP)՝ հղում անելով աղբյուրներին։
Անցյալ շաբաթավերջին Մասկը X սոցցանցում քննադատել էր Սպիտակ տան խորհրդական Պիտեր Նավարոյին, որն առանցքային դեր է խաղացել գնագոյացման պլանների մշակման գործում: Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության գործադիր տնօրեն Մասկը վաղուց էր կարծում, որ մաքսատուրքերը վնասում են իր ընկերությանը, որը հենվում է ԱՄՆ-ի և Չինաստանի վրա՝ որպես հիմնական արտադրական և սպառման կենտրոններ, նշում է The Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ նախագահական ընտրություններում Թրամփի թեկնածությունը պաշտպանած բազմաթիվ գործարարներ ապշել են նման բարձր մաքսատուրքեր մտցնելու նրա որոշումից։ Նրանք նաև «շատ հիասթափված են, որ չեն կարողացել ավելի մեծ ազդեցություն ունենալ նախագահի քաղաքականության վրա», ասել են WP-ի աղբյուրները:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով ներմուծման մաքսատուրքերը սահմանվում են 10-50%-ի չափով 185 երկրներից ապրանքների համար։ Ապրիլի 5-ից ԱՄՆ-ն նաև սահմանել է նվազագույն հիմնական մաքսատուրք՝ 10% բոլոր երկրների համար։