Ընդվզման հետ կապված եկանք հայտարարի․ Պռոշյանի համայնքապետ
Այսօրվա ընդվզման հետ կապված եկանք հայտարարի, երկուշաբթի օրը բնակիչները 20 հոգանոց խմբով կհանդիպեն ՏԿԵՆ փոխնախարարի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պռոշյան համայնքի ղեկավար Սևակ Գաբրիելյանը:
«Հիմա ես կհանդիպեմ նրանց հետ, որ քննարկենք խնդիրն ինչումն է, որ հասկանանք ինչպես ենք բարձրաձայնելու: Ուզում ենք քննարկել, հասկանալ՝ ինչ առաջարկներով հանդես գանք, որպեսզի եզրեր գտնենք։ Հիմա Պռոշյան-Երևան 25 համարի ավտոբուս է գործում այս պահին, ընդվզման նպատակն այն է, որ 25 համարի գիծը դուրս չգա, զուտ հիմա ուզում ենք հասկանանք ինչ եզրեր գտնենք»,- պարզաբանել է նա:
Գաբրիելյանը նշել է, որ ուղղակի ժողովուրդը դուրս է եկել իր բողոքի ձայնը բարձրացնելու, թեպետ համապատասխան դիմում էր ուղղվել համապատասխան կառույցներին:
«Ես առաջարկեցի, որ նման բան մի արեք, փողոց փակելը, դա սխալ է այս պահին։ Ժողովուրդն ինքնաբուխ գնաց այդ քայլին, բայց փորձեցինք, հաշտության եկանք, մենք մեր գյուղով մի հատ խոսենք, հասկանանք մեր հետաքրքրությունների մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ գլխավոր ճանապարհը և պահանջում էին, որ իրենց համայնքներից Երևան եկող տրանսպորտային միջոցը չհանեն:
Նմանատիպ հոդվածներ
«Ես էլ ասում էի՝ ինչի սրանք ափալ-թափալ Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին»․ Մնացականյան
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ես էլ ասում էի՝ ինչի...
+30 աստիճան տաքություն․ եղանակը՝ ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 5-9-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է...
Շրջանների մեծ մասում «ցեխային անձրևներ» են տեղացել
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գա...
Որոշ շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով
Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբան...