Որոշ շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով
Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
Այսօր կարճատև անձրև է սպասվում նաև Երևանում, հնարավոր է նաև ամպրոպ։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +16-18, իսկ գիշերը` +3-5 աստիճանի սահմաններում։

Նմանատիպ հոդվածներ
«Ես էլ ասում էի՝ ինչի սրանք ափալ-թափալ Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին»․ Մնացականյան
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ես էլ ասում էի՝ ինչի...
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...
Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ճանապարհ են փակել
Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրա...
Շրջանների մեծ մասում «ցեխային անձրևներ» են տեղացել
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գա...