Փարաքարում հաղթանակ նշողներին տուգանել են. «Հրապարակ»
Կիրակի օրը Փարաքարում իշխանությունը պարտություն կրեց: «Միասնություն» դաշինքը՝ Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությամբ, 57% տոկոս ձայն ստացավ։ Կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդյա Գրիգորյանի Մերձավանի շտաբում և նշում էին նրա հաղթանակը։ Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օդ թռցնել, իսկ վերջում՝ հրավառություն, ի նշան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի։ Այս մասին հյատնում է «Հրապարակը»:
Օրաթերթի տեղեկություններով պարեկները կեսգիշերն անց գնացել և տուգանել են Վոլոդյա Գրիգորյանի աջակիցներին՝ հրավառություն կազմակերպելու համար։ Ներքին գործերի նախարարությունից հաստատել են․ «Այսօր, ժամը 0․30-ի սահմաններում, Մերձավան բնակավայրում հրավառություն կազմակերպելու համար՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից, ՎԻՎ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»։ Իսկ թե կոնկրետ ով է տուգանվել, ՆԳՆ-ից ասել են, որ անուններ չեն հրապարակում։
Հոդվածը, որով տուգանել են հրավառությունը կազմակերպողին, սահմանում է․ «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Հայա...
Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։ «Հայաստանի Հանրապետությ...