
Գյումրիում ընտրախախտման համար ձերբակալվել են 70-անց, 80-անց և 90-անց կանայք

Մարտի 30-ին, ժամը 15:00-ի սահմաններում ընտրական իրավախախտում կատարելու կասկածով Գյումրիում ձերբակալվել է չորս քաղաքացի, որոնցից երեքը՝ 70-անց, 80-անց ու 90-անց կանայք, սակայն մինչև 22:20 րոպեն իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին այցելելու նրանց։ Հայտնում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը:
«Փաստում ենք, որ իրավապահների վարքագիծը ոչ միայն ապօրինի է, այլև ընդգծված քաղաքական, քանի որ առերևույթ նպատակ է հետապնդում ուշացնելու ՔՊ-ի քարոզչական թեզերի հերքումը։
Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա դրան անդրադառնալը նույնիսկ ավելորդ է»,- հայտնում է նախաձեռնությունը: