Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցը
Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նանք պահանջում են հանդիպում քաղաքային իշխանությունների հետ։
1.5 ժամ սպասելուց հետո որոշեցին փակել Արգիշտիի փողոցը։ Նրանց հետ է նաև ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
Նշենք, որ Վարդաշեն թաղամասի հանրակացարանային շենքերը 4-րդ կարգի վթարային են, կոյուղու խողովակներն էլ վնասված են, կեղտաջրերը լցվում են շենքի նկուղային հարկը։
«Մենք ուզում ենք, որ մեր խնդիրը լուծեն, խոստացել էին ընտրությունների ժամանակ։ Պարտավոր են լուծում տալ հարցին։ Կգնանք ստեղից կառավարության մոտ, հետո էլ հետ կգանք քաղաքապետարան»,– նշել է բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նույնպես վարդաշենցիները քաղաքապետարանի մոտ էին ու կրկին պահանջում էին հանդիպում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ։ Բնակիչների խոսքով վերջիներն ընտրությունների ժամանակ խոստացել էին լուծել նրանց բնակարանային խնդիրները։
Նմանատիպ հոդվածներ
Գտածո՝ Երևանի կենտրոնում․ հնագետները գործի են անցել
Գտածո՝ Երևանի կենտրոնում․ հնագետները գործի են անցել
Երևանում կտեղադրվեն ավտոմատ դիտակայաններ
Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով՝ պետական ֆինանսավորմամբ ձեռք են բերվել օդի որակի մոն...
Ուսուցիչը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել աշակերտուհիների նկատմամբ․ նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննությ...
Ինչ է սպասվում վարորդներին հեռահար լուսարձակների սխալ օգտագործման համար
Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախ...