Հայաստանի հավաքականն ամեն ինչ կանի ռևանշի հասնելու համար. Ջոն վան’տ Սխիպ
Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանը Վրաստանի հավաքականի այցը Երևան ռեկորդային է եղել արտագնա խաղում վրացի երկրպագուների թվով: Այս մասին հայտնում է վրացական Metronome.ge–ն։
Ինչպես նշվում է տրիբունաներում մոտ 3 հազար վրացի երկրպագու է եղել:
Վրաստանի հավաքականը արտագնա խաղերում նման աջակցություն դեռ չէր ստացել` բացառությամբ Եվրոպայի առաջնության հանդիպումների:
Նախորդ առավելագույն թիվը գրանցվել էր 2022 թվականին, երբ Հայաստանի դեմ Ազգերի լիգայի խաղին Շոտլանդիայից մոտ 1000 երկրպագու էր եկել:
Չնայած Երևանում վրացի երկրպագուների համար առանձին տրիբունա էին հատկացրել, սակայն, ինչպես նշում է պարբերականը, նրանց կարելի էր տեսնել ամբողջ մարզադաշտում:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականն ամեն ինչ կանի Վրաստանի հետ կայանալիք խաղում ռևանշի հասնելու համար։
«Մենք հիմա էլ ենք պատրաստ, Երևանում էլ էինք բավականին պատրաստված, ուղղակի 3 կոպիտ սխալ արեցինք, որոնք մեզ 3 գոլ արժեցան։ Իհարկե, Երևանում Վրաստանի հավաքականն ավելի հասուն ֆուտբոլ ցուցադրեց։ Հիմա արդեն որոշակիորեն պարզ է դառնում մեր ֆուտբոլիստների ներկայիս վիճակն ու հնարավորությունները։ Մենք վաղն ամեն ինչ կանենք ռևանշի հասնելու համար։ Բայց ևս մեկ անգամ նշեմ, որ մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի շտկենք մեր վրիպումները ու անհամեմատ լավ մոտենանք Աշխարհի գավաթի 2026 թվականի ընտրական փուլին, որը մեկնարկում է սեպտեմբերին»,– ասել է նա:
Հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանն էլ ընդգծեց` Հայաստան–Վրաստան խաղում ինչ–որ բաներ չստացվեցին, բայց վաղվա հանդիպմանը պատրաստ են ու եկել են սխալներն ուղղելու համար։ Վստահեցրեց` դաշտում մաքսիմում նվիրվելու են խաղին, որպեսզի դրական արդյունքի հասնեն։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստան-Հայաստան՝ 5-0
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյ...
Այն ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է. Թբիլիսիի քաղաքապետ
Թբիլիսիում կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքը չի նշանակում, որ մենք լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ: Ա...
Ռանոսն արձագանքել է ՀՀ ազգային հավաքականից հեռացվելու որոշմանը
21-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է ՀՀ ազգային հավաքականից հեռացվելու՝ թիմի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի...
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու...