18 տարեկան քաղաքացիները կարող են ոստիկան դառնալ. ՆԳ նախարարը մանրամասնել է
ԱԺ-ում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից բացահայտվել է ընդհանուր 3,691 հանցագործության դեպք:
Սարգսյանը ներկայացնելով 2024-ի արդյունքները, նշել է, որ քրեական ոստիկանության դեպքում հատկապես բաց ընդունելություն են կազմակերպել և քաղաքացիական անձինք ևս կարողացել են մասը կազմելու ընդունելությանը:
«Այս պահի դրությամբ ունենք մի շարք քաղաքացիական անձինք, որոնք իրենց աշխատանքն են իրականացնում քրեական ոստիկանությունում:
Համայանքային ոստիկանության դեպքում ևս նախատեսվելու է բաց մրցութային ձևաչափ կադրերի ընտրության դեպքում, այս փուլը հաղթահարած անձինք կհամարվեն ատեստավորված, ինչը կնշանակի, որ հնարավորություն կա գերազանց անցնելով բոլոր պրոցեսները՝ այդ թվում ստանալ սպայական կոչում և միջինում ստանալ 500 հազար դրամ դրամական բավարարում:
Մենք օրենսդրական փաթեթով այլևս հանում ենք 35 տարեկանի առավելագույն շեմը և նախատեսվում է, որ ոստիկանությունում աշխատանքի կարող են անցնել 18 տարեկան լրացած բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք պետք է տիրապետեն հայերեն լեզվին և որոնք թե՛ կրթությամբ, թե՛ պատրաստվածությամբ, և թե՛ նաև ֆիզիկական տվյալներով ունակ կլինեն կատարելու ոստիկանության առջև դրված խնդիրները»,- ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Երկու ԲԿ-ի տնօրեններ կազատվեն աշխատանքից․ News
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյ...
Երևանում կտեղադրվեն ավտոմատ դիտակայաններ
Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով՝ պետական ֆինանսավորմամբ ձեռք են բերվել օդի որակի մոն...
Այսօր մի շարք փողոցներ ժամանակ առ ժամանակ փակ են լինելու
Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգ...
ԲՏԱ նախարարը խոսել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունների մասին
Այն, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից սահմանին կրակոցների վերաբերյալ հայտարարությունների պատճառով, դա նա...