ԱԹՍ-ներից ՌԴ օդանավակայաններից մեկում հրդեհ է բռնկվել
ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Այս մասին հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավակայանի տարածքում բռնկված հրդեհի պատճառով իրականացվում է օբյեկտի մոտակայքում գտնվող այգեգործական ոչ առևտրային համայնքների տարածքում բնակվողների տարհանում», - գրել է նա Telegram-ում՝ հավելելով՝ «բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են»։
Նահանգապետի խոսքով՝ լույս մարտի 20-ի գիշերը Սարատովի մարզի վրա տեղի ունեցած հարձակումն ամենախոշորն էր ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։
Հաղորդվում է, որ Էնգելսի մի քանի այգեգործական ոչ առևտրային համայնքներում ավելի քան 30 առանձնատուն և ամառանոց է վնասվել ԱԹՍ-ների հարձակումներից, մի քանի բնակիչ դիմել է բժշկական օգնության։




Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրա...
ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևե...
Ուկրաինայի համար դա «կարմիր գիծ» է․ Զելենսկի
Ուկրաինան օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի: Դա Ուկրաինայի համար բանակցություններում «կարմիր գիծ» է։&...
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սա...