Էլեկտրամոբիլների ՀՀ ներկրման քվոտան պետք է վերաբաշխվի. նախաձեռնող խումբ

Էլեկտրամոբիլների` ՀՀ ներկրման քվոտան պետք է վերաբաշխվի: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասել է «Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության» նախաձեռնող խմբի ղեկավար Արտյոմ Հակոբյանը


Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը պետք է վերանայի դիլերներին և ֆիզիկական անձանց տրված սահմանաչափը։ 


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։


Այս տարվա փետրվարի 23–ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025 թ. քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90 տոկոսն իրացվել:


Նախաձեռնող խմբի անդամները նաև նշել են, որ ՀՀ–ում դիլերական ընկերությունները քիչ են` ընդամենը 7-8 կազմակերպություն են ու ունեն մրցակցային առավելություններ անհատ ներկրողների նկատմամբ։


Բացի այդ, դիլերներն ավելի բարձր գնով են վաճառում մեքենաները և փաստացի, գնորդը նրանցից 15 տոկոսով թանկ գնում է կատարում կամ ստիպված է լինում ընտրել մեկ այլ մոդել, որը ներկրում է տվյալ դիլերը։