Քանի հոգի է հայտարարագիր ներկայացրել և ինչ կլինի այն չներկայացնելու դեպքում. ՊԵԿ

Քաղաքացիների կողմից հայտարարագրերի ներկայացման դրական դինամիկա կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը:


Հարցին՝ եթե մոտ 750 հազար գրանցված աշխատողները հայտարարագիր չներկայացնեն, ՊԵԿ-ն ի՞նչ է անելու, Հակոբյանն ասել է.


«Դուք հարցը տալիս եք բացասական կողմից, բայց հիմա դինամիկան հակառակն է հուշում: Անելու ենք այն, ինչը որ արել ենք անցած տարի»:


Հակոբյանի խոսքով՝ մարդիկ իհարկե հայտարարագիր ներկայացնում են, այս պահի դրությմաբ մոտ 12,000 քաղաքացի արդեն ներկայացրել է:


Պետական աշխատողներին չհաշվելու մասով նա ասել է.


«Էական չէ, ինչու պետք է չհաշվենք: Մենք 750 հազարի մասին ենք խոսում 750 հազարից այս պահի դրությամբ, 12 հազարը ներկայացրել է և նաև կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ստացել են կրեդիտներ»:


Իսկ եթե, օրինակ, 600 հազարը չներկայացնեն հայտարարագիր, ՊԵԿ նախագահն ասել է, որ այս պահի դրությամբ գործում է միայն տուգանքի մեխանիզմը:


«Այս պահին ուրիշ մեխանիզմ չկա. տուգանքի բարձրացում, կրկնապատկում է»,- հավելել է Հակոբյանը: