Բելգրադում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների խմբի մեջ. կան վիրավորներ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների խմբի մեջ, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։ Ավտոմեքենայի 50-ամյա վարորդը, որը ձերբակալվել է, դիմադրություն է ցույց տվել բերման ենթարկելիս, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Վրաերթի հետևանքով տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ 


Այսօր Բելգրադում անցկացվում է վերջին ժամանակների ամենախոշոր հանրահավաքներից մեկը։ Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: Քաղաքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթեւեկությունը: Բելգրադում բողոքի ցույցի է դուրս եկել ավելի քան 30 հազար մարդ։ Նրանց մեծ մասը ուսանողներ են ամբողջ երկրից:


Հիշեցնենք, որ Սերբիայում չորս ամիս շարունակվում են ուսանողների և ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցերը՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տանիքի փլուզման հետևանքով 15 մարդու զոհվելուց հետո։


Նախագահ Վուչիչը բազմիցս հայտարարել է, որ բողոքի ակցիաներն ուղղված են իշխանության տապալմանը, իսկ դրանց հետևում կանգնած են Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ներն ու կազմակերպությունները:



Քաղաքականություն