Անհամբեր սպասում ենք դրան. Պետդեպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ապացուցի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը, որպեսզի այդ հարցում առաջընթացը լինի, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե նախագահն ու պետքարտուղարը համարեն, որ Զելենսկին լուրջ է տրամադրված, և մենք հասկանանք, որ կարողանում ենք առաջ շարժվել, ապա այդպես էլ կանենք։ Անհամբեր սպասում ենք դրան»,- ասել է Բրյուսը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Զելենսկու պահվածքը Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նկատողություն արեց անհարգալից վերաբերմունքի համար, անակնկալ էր ամերիկյան կողմի համար։ Այնուհետև Զելենսկին, Բրյուսի խոսքով, իր գրառումով խոստովանեց, որ իրավիճակը ծրագրվածի համաձայն և լավ չզարգացավ: Նրա խոսքով՝ դրանով նա ցույց տվեց, որ հասկանում է խնդրի լրջությունը։
ԱՄՆ վարչակազմի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումը չի փոխվել. կարգավորման հասնելու նպատակը նույնն է, իսկ Ուկրաինայում առայժմ փակուղային իրավիճակ է, մարտերը շարունակվում են, և հակամարտության կարգավորման համար, Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, անհրաժեշտ են բանակցություններ։
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո Զելենսկին փորձել էր ներողություն խնդրել` նշելով, որ ցավում է կատարվածի համար, ինչպես նաև հայտարարել էր, որ համաձայն է հնարավորինս շուտ բանակցել: Զելենսկին հայտարարել էր, որ ինքն ու իր թիմը պատրաստ են աշխատել Թրամփի «ուժեղ ղեկավարությամբ» խաղաղության հասնելու համար:
Որպես առաջին քայլ նա առաջարկել է գերիների ազատ արձակում, հրադադար երկնքում՝ հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին ռումբերով հարվածնելու արգելք, ինչպես նաև անհապաղ զինադադար ծովում: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկուց համապատասխան նամակ է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Սա է փազլի բանալին. Մասկ
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պա...
Սիրիայում ցեղասպան գործողություններ են անում, այդ թվում` հայերի նկատմամբ. Սևակ Հակոբյան
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputn...
Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի. Ղալիբաֆ
Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցն...