Սա պրոքսի պատերազմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը պրոքսի պատերազմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։
«Նախագահ Թրամփը կարծում է, որ սա ձգձգված հակամարտություն է, որը մտել է փակուղի, և, անկեղծ ասած, դա պրոքսի պատերազմ է միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որն օգնում է Ուկրաինային և Ռուսաստանի միջև», - ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։
«Եվ դրան (հակամարտությանը) պետք է վերջ տալ»,- նշել է նա։
Պետքարտուղարի խոսքով՝ դաշնակիցները նախկինում կարծում էին, որ Կիևին պետք է տալ «այն, ինչ պետք է, այնքան, որքան պետք է»։
Ռուբիոն նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «սաբոտաժի է ենթարկել» և «խաթարել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուղղված հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
6-ամսյա զինադադա՞ր. հանդիպում Սաուդյան Արաբիայում
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն Ռուսաստանի հետ հակամարտու...