Օգտագործվում են արգելված միջոցներ․ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է Բաքվում հայ գերիների շինծու դատավարության հարցը, նշելով, որ ԼՂ նախկին ղեկավարները պայքարել են միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի համար։
«Մենք արդեն հստակ գնահատական ենք տվել, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում, օգտագործվում են արգելված միջոցներ և իրականացվում խոշտանգումներ, Հայաստանի կառավարությունը ի դեմս ԱԳՆ-ի հանդես է եկել հստակ գնահատականով և մենք շարունակելու ենք մեր ջանքերը, այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամ»,- նշել է վարչապետը։
Վարչապետը հավելեց նաև, որ նման իրավիճակներում հարց է առաջանում, թե ինչ է անում մեր դիվանագիտությունը․
«ՈՒզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունը առաջնորդվում է չվնասելու սկզբունքով։ Մեր գնահատականը հստակ է՝ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Նրանց իշխանության գալը եղել է վճարովի․ Զախարովա
Եվրամիության քաղաքական գործիչները սկսեցին հող կորցնել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին դարձավ ԱՄՆ նախագահ: Այս մա...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...