Ռեսուրսների մասին Թրամփի նոր առաջարկն Ուկրաինային ավելի կոշտ է, քան նախկինում էր. NT
Փետրվարի 21-ին Ուկրաինան Դոնալդ Թրամփի վարչակազմից ստացել է բնական ռեսուրսների օգտագործման պայմանագրի նոր տարբերակը։ Համաձայնագրի նախագիծն ավելի կոշտ է ստացվել, քան առաջին տարբերակն էր, հաղորդում են ուկրաինական NV (New Time) և ամերիկյան The New York Times հրատարակությունները՝ հղում անելով աղբյուրներին։
Համաձայնագրի նախորդ տարբերակում ասվում էր, որ Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի հետ համատեղ հիմնադրամ ստեղծել, որում ներառված կլինեն ընդերքի զարգացման իրավունքները։ Հիմնադրամը կբաշխի այդ իրավունքները հօգուտ ամերիկացի ներդրողների, իսկ հանքանյութերի արդյունահանումից և վաճառքից ստացված եկամուտը կբաժանվի Կիևի և Վաշինգտոնի միջև 50/50 հարաբերակցությամբ:
Նոր տարբերակով Վաշինգտոնն առաջարկում է ԱՄՆ-ի համար ապահովել ապագա հիմնադրամի ունեցվածքի 100%-ը եւ կողմերի ներդրումները բաշխել երկուսից մեկի հարաբերակցությամբ, որտեղ ուկրաինական կողմը ներդնում է արտադրությունից ստացվող ապագա հասույթի երկու երրորդը, իսկ ամերիկյան կողմը՝ մեկ երրորդը, որն արդեն տրամադրել է զենքի տեսքով։ Ամերիկյան կողմն առաջարկում է հիմնադրամի չափը սահմանել 500 միլիարդ դոլար՝ սա Կիևին ռազմական և ֆինանսական օգնության համար արդեն իսկ կատարված և ապագա ամերիկյան ծախսերի փոխհատուցումն է, որը Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ Ուկրաինայից։
The New York Times-ը նշում է, որ այդ գումարը նշված չէր պայմանագրի նախորդ տարբերակում։
Ըստ ամերիկյան հրատարակության՝ համաձայնագրի նոր նախագծում կա նաև կետ Ռուսաստանի կողմից ներկայումս օկուպացված տարածքներից եկամուտների մասին՝ դրանց ազատագրման դեպքում։ Ակնկալվում է, որ ազատագրված տարածքներից հիմնադրամ մուտքագրվող եկամուտների բաժինը կկազմի 66 տոկոս։
Նոր համաձայնագրի նախագիծը «գրեթե պարունակում է նույն դրույթները, որոնք Կիևը նախկինում մերժել էր որպես չափազանց ծանր, … որոշ պայմաններ նույնիսկ ավելի կոշտ են թվում, քան նախորդ նախագծում էր», նշում է The New York Times-ը: NV-ի հինգ աղբյուրներ, «ովքեր աշխատում են նոր համաձայնագրի մշակման վրա», նույնպես նոր համաձայնագիրը նախորդից ավելի կոշտ են համարում։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Կա՛մ կստորագրենք, կա՛մ խնդիրներ կլինեն. Թրամփ
Եվրոպան օգնեց Ուկրաինային վարկերի տեսքով, օգնությունն անհատույց չէր: Այս մասին այսօր ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խ...