Տիպիկ է Դաշնակցության համար անել բան, որը ուշացած է. Ռուբինյանը՝ կառավարության դիմաց ակցիայի մասին

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է ՀՅԴ Երիտասարդաց Միությունը կառավարության դիմաց ակցիա անելուն. «Ես ընդհանրապես երիտասարդներին, այդ թվում դաշնակցական երիտասարդներին, քամանրանքով չեմ վերաբերվում, ասում եմ հետևյալը՝ շատ տարօրինակ է, որ ես Ազգային Ժողովում նիստ եմ վարում Սևանից Ջրառի մասին, իսկ կառավարության դիմաց ակցիա են անում»:


«Պիկետի օրակարգն էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանակցողներին իրենց դժգոհությունը հայտնելն է։ Այդ բանակցողներից մեկը ես եմ: Սա շատ տիպիկ է Դաշնակցության համար, անել մի բան, որը ուշացած է, անիմաստ և հիմնված կեղծ տեղեկությունների վրա»,- ասել է նա:


Ռուբինյանը նշել է, որ այդ «պիկետը» պետք էր անել երկու ժամ շուտ, երկրորդը պետք էր անել ԱԳՆ-ում, ոչ թե կառավարությունում, որովհետև ԱԳՆ-ի շենքում էր հանդիպումը:


Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, որտեղ մասնավորապես հայտարարել են. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը՝ Հայաստան-Թուրքիա միջպետական ճանապարհների կարգավորման անվան տակ, սակայն, բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը քաղաքական կողմի նախապայմանները բավարարելու համատեքստում են»: 

Քաղաքականություն

Պատահարներ