
G7-ի երկրները որոշել են Կիևի համար օգտագործել Մոսկվայի սառեցված ակտիվները

G7-ի երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվել են արագացնել Ուկրաինայի համար Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման շուրջ բանակցությունները: Նրանք նաև մտադիր են ուսումնասիրել Կիևին աջակցելու այլ մեխանիզմներ։
Նախարարների պայմանավորվածությունները նշված են համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում Է Reuters-ը։ Դրանում, ի թիվս այլ բաների, նշված է նաև, որ G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ուժեղացմանն ուղղված հնարավոր միջոցները:
Հանդիպման արդյունքներով ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ գրված է, որ Վաշինգտոնը ողջունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ուժեղացման պարտավորությունները:
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն «արդեն վճռական գործողություններ է ձեռնարկել ռուսական նավթի գնորդների դեմ»: