
Բոլոր ժամանակների ամենամեծ առցանց գողությունն է տեղի ունեցել

Կրիպտոարժույթի բորսան հայտարարել է, որ հաքերային խոշոր հարձակման զոհ է դարձել՝ գողացել են մոտ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ թվային արժույթ։ Սա համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ առցանց գողություներից մեկը: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Bybit ընկերությունը հայտարարել է, որ Ethereum-ի՝ ամենահայտնի կրիպտոարժույթներից մեկի սովորական փոխանցումը թվային դրամապանակների միջև «խաբեությամբ» վերածվել է հարձակման: Կրիպտոարժույթը տեղափոխվել է չհայտնաբերված հասցե:
Ընկերությունը փորձում էր վստահեցնել հաճախորդներին, որ նրանց կրիպտոարժույթային պահուստները բորսայում ապահով են։ Ընկերությունը նաև հավելել է, որ հարձակումին առնչվող լուրը հանգեցրել է վճարման պահանջների աճի, և դրանց մշակման մեջ կարող են լինել ուշացումներ։
Bybit-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեն Ժոուն ասել է, որ իրենց ընկերությունը կմնա բիզնեսում՝ նույնիսկ եթե գողացված կրիպտոարժույթը հետ չվերադարձվի։