Կարող է լինել, կարող է և չլինել. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տեղի ունենալ փետրվարին կամ ավելի ուշ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է լրագրողներին։
«Արևմտյան լրատվամիջոցները շատ բան են գրում, մեր լրատվամիջոցները շատ բան են գրում... Կարող է լինել, կարող է և չլինել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Թրամփի բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ։
Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների ԱԳՆ–ների գծով որոշակի նախապատրաստություն կպահանջվի։
Պեսկովի խոսքով` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերականգնման կարիք ունեն, ԱՄՆ նախկին վարչակազմը նպատակաուղղված վնաս էր հասցնում դրանց։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցով ՌԴ բանակցողի նշանակմանը, ապա Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը որոշում կկայացնի այն բանից հետո, երբ դա կանի ԱՄՆ-ն։
«Երբ ամերիկյան կողմը կորոշի, կախված նրանից, թե ով կլինի դա, մեր նախագահը որոշում կկայացնի մեր ներկայացուցչի վերաբերյալ»,- ասել է Պուտինի խոսնակը։
Նա ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարևոր քայլ է որակել ուկրաինական կարգավորման համար։
Նմանատիպ հոդվածներ
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...
Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ. Աղազարյանը` Քոչարյանի ասուլիսի մասին
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքե...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Էր Ռիադում մեկնարկեց բանակցությունները ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև
Էր Ռիադում բանակցություններ են սկսվել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։Բանակցություններն ընթանում են թագավո...