Ալեն Սիմոնյանի Խոսնակը հերքել է Զարոկյանի գրառումը
Երևանի ավագանու անդամներից Պեդրո Զարոկյանը գրառում է արել այն մասին, թե իբր «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը` Կառլեն Սիմոնյանին։ Նշված գրառումը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ՝ Մովսես Հարութունյանը:
«Ալեն Սիմոնյանի եղբայրը չի հանդիսանում վերոնշյալ ընկերության սեփականատեր, դրանում չունի ու չի ունեցել որևէ բաժնեմաս, պարզապես նախկինում աշխատել է այդ ընկերությունում, 2 տարի առաջ դուրս եկել այնտեղից ու այժմ որևէ կապ չունի այդ ընկերության հետ։
Հավելեմ, որ այս թեմայի առնչությամբ զրպարտության հիմքով այժմ ընթանում է դատական գործընթաց, բացի այդ մամուլում առկա է նաև Սիվիլնեթի փաստերի ստուգման հարթակի կողմից արված հրապարակումն այն մասին, որ Կառլեն Սիմոնյանը չի հանդիսանում ու չի հանդիսացել այդ ընկերության սեփականատեր։
Ի դեպ, «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը չի փակվել. դա ևս կեղծիք է։
Կոչ ենք անում զերծ մնալ վերոնշյալ կեղծիքը տարածելուց, այլապես չենք բացառում հերթական անգամ իրավական ճանապարհով գնալու տարբերակը»,- գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջան...
ԵԱՏՄ-ն կարող է դառնալ G20-ի անդամ. Լավրով
Եվրասիական տնտեսական միությունը դրսևորում է դրական դինամիկա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ե...
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն. մանրամասներ
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն գնդակահարության միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press...