ԵԱՏՄ-ն կարող է դառնալ G20-ի անդամ. Լավրով
Եվրասիական տնտեսական միությունը դրսևորում է դրական դինամիկա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«ԵԱՏՄՆ ներդրումներ է կատարում համաշխարհային տնտեսական կապերի զարգացման մեջ և ապագայում կկարողանա հավակնել Մեծ քսանյակում (G20) տեղ ունենալու համար»,- ասել է նա։
Վերջինս հիշեցրել է, որ անցյալ տարվանից Աֆրիկյան միությունն արդեն դարձել է «քսանյակի» լիիրավ անդամը, և այժմ դրանով հետաքրքրված են Արաբական պետությունների լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքը:
«Ողջունում ենք այդ տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ պահի Եվրասիական տնտեսական միությունը կարող է հավակնել նմանատիպ կարգավիճակի, քանի որ վերոհիշյալ բոլոր ասոցիացիաները միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման գործում իրենց ներդրման առումով դրական դինամիկա են դրսևորում»,-հավելել է Լավրովը։
Եվրասիական տնտեսական միության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ղրղզստանը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն. մանրամասներ
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն գնդակահարության միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press...
Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջան...
ԱՄՆ-ը սպառնալիքներ է ներկայացրել Ուկրաինային
Ամերիկացի բանակցողները դիտարկում են Ուկրաինային անջատել Իլոն Մասկի արբանյակային Starlink ինտերնետ համակարգից: Այս մասին...