Նոր Նորքի բնակչին սոցքարտ չեն տրամադրել ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառով. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեսբուքում գրել է. «Սա գժվելու էլ չի, սա չգիտեմ ինչ է։ Հայաստանի քաղաքացի Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը։
Ե՞ւ, կհարցնեք դուք։ Եւ այն, որ Նոր Նորքի անձնագրայինի պետը, հանգամանալից զննելով քաղաքացու 40 տարվա ստորագրությունը, ասել է՝ «սա հիմա արդեն խնդիր է»։ Բնականաբար, քաղաքացին հրաժարվել է հանուն Ալիեւի ու Էրդողանի՝ իր 40 տարվա ստորագրությունը փոխել ու առանց սոցքարտ՝ հեռացել է։
Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա»:

Auororanews-ը կապ հաստատեց ՆԳՆ լրատվական ծառայության հետ, որտեղից ասացին, որ հանգամանքները պարզվում են: Մանրամասներ լինելու դեպքում հանդես կգան հաղորդագրությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին
Հունական Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին վերջին օրերին տեղի ունեցած բազմաթիվ երկրաշարժերի պատճառով։&nbs...
Ռուսաստան ժամանած բոլոր օտարերկրացիները պետք է բուժզննում անցնեն
Ռուսաստան ժամանած մուտք բոլոր օտարերկրյա քաղաքացիները որոնք երկար ժամանակ գտնվել են երկրի տարածքում, պետք է բուժզննում ա...
Իրավիճակը «Զվարթնոց» օդանավակայանում
Հանրապետությունում երեկվանից տեղացող առատ ձյունը չի խաթարել «Զվարթոնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը: Auroranews-ը...
Ստուգայցեր Երևանի հասարակական տրանսպորտում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հաս...