Տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%. ԿԲ նախագահ
Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ Հայաստանում ապրանքների և ծառայությունների ընդհանուր զամբյուղում ներքաղաքային տրանսպորտի տեսակարար կշիռը գնահատվում է 0,4% (ըստ հանրապետության վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության), այդ թվում Երևանի տրանսպորտինը՝ 0,23% (մնացածը մարզայինն է):
Ըստ այդմ, ինչպես պարզաբանեց Գալստյանը, նշված 0,1% գնաճը տեսական առավելագույնն է՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ բոլոր ուղևորների համար ուղեվարձը կարժենա 150 դրամ, այսինքն՝ կթանկանա մեկուկես անգամ (սակայն ուղևորների մի մասի համար գործում են արտոնյալ սակագներ- խմբ.):
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք մետրոյում. կան ձերբակալվածներ
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է եղել մետրոյում։«Սասունցի Դավիթ...
Կխստացվի վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զոր...
Հնարավոր է խաղային ոլորտի ընկերությունները փակվեն. ԱԺ պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տո...
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մերձավանում հնչած կրակոցների գործից
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների գործով ձերբակալվածներ կան։ Այս մասին A...