Տարադրամի փոխանակման կետում կեղծ հարյուրդոլարանոցներ էին իրացրել
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ զբաղվում են կեղծ թղթադրամների իրացմամբ։ Ըստ տեղեկության՝ նրանք հունվարի 22-ին կեղծ 100-դոլարանոց է իրացրել Գյումրիի Խորենացու փողոցի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետում։
Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են արարքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը հունվարի 15-ին տարադրամի փոխանակման նույն կետի աշխատակցուհուն է տվել կեղծ 100-դոլարանոց՝ ստանալով 39 500 դրամ, իսկ հունվարի 18-ին նույն կետում իրացրել է 100 դոլար արժողության երեք կեղծ թղթադրամ՝ ստանալով 50 դոլար և 98 750 դրամ։
Կատարվում է նախաքննություն: