էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով. մանրամասներ
2025 թվականին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած փետրվարի 1-ից:
Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։
Այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով:Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անձանց կողմից որևէ հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա:
Այս մասին հայտնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը:
Նմանատիպ հոդվածներ
Որքան է աճել միջին աշխատավարձը. Փաշինյանը տվյալներ է հրապարակել
2024թ. դեկտեմբերի արդյունքներով 2018թ. դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ: Միջին ա...
320 միլիարդ դոլար ներդրում` արհեստական բանականության ոլորտում
ՏՏ ոլորտի ամերիկյան խոշոր ընկերությունն են այս տարի արհեստական բանականության ոլորտում ռեկորդային` 320 միլարդ դոլար ներ...
Որքան վնաս է կրում ԶՄՊԿ-ն մեկ օրում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին օրական մոտ 400 մլն դրամի վնաս է հասցվել։ Ընկերությունը ներկայացրել է «մի խումբ օ...
Պետդեպն այլևս զրահապատ մեքենաներ չի գնի Մասկի Tesla-ից
ԱՄՆ պետդեպարտամենտը այլևս Իլոն Մասկի Tesla-ից 400 միլիոն դոլար արժողությամբ զրահապատ մեքենաների չի գնի: Այս մասին հայտնո...