ՆԱՏՕ-ն զենքի ստանդարտների վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն է տրամադրում ԵՄ-ին. Bloomberg

ՆԱՏՕ-ն սկսել է Եվրամիության հետ զենքի ստանդարտների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ փոխանակել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։


Քննարկվող չափորոշիչները ուղղված են դաշինքի անդամների զինված ուժերի «ներդաշնակեցմանը» և դաշնակիցների միջև փոխգործակցության հասնելուն։ Դրանք կարող են ներառել, օրինակ, զենքի տրամաչափերը կամ ընդհանուր ռազմական տերմինաբանությունը, գրում է Bloomberg-ը։ Այս տեղեկատվությունը, ինչպես նշում է հրատարակությունը, ԵՄ-ին թույլ կտա միասնական տիպի նորմերի բերվել ինչպես ռազմական, այնպես էլ երկակի օգտագործման հարցերում, ինչպիսիք են ռադիոհաճախականությունները։


Ստանդարտների փոխանակման քայլերը գալիս են որպես դաշինքի պաշտպանական նոր ծրագրերի մաս, ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Աղբյուրները նկարագրել են այդ քայլերը որպես նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նախաձեռնություն, ով հոկտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո կենտրոնացել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև կապերի ամրապնդման վրա:


Ինչպես նշում է հրատարակությունը, Ռյուտեի նախաձեռնությունը իրագործվում է այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի անդամները ձգտում են վերազինվել Ուկրաինայի պատերազմի ֆոնին, և Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն արագացրել է այդ ջանքերը: