Նույնն է, ինչ Վրաստանում է. Կոբախիձեն՝ Ֆիցոյի հայտարարության մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարություններին Սլովակիայում ենթադրյալ պետական հեղաշրջման մասին։ Նա ընդգծել է, որ երկու երկրներում էլ գործընթացները սերտորեն փոխկապակցված են և վերահսկվում են «մեկ ձեռքով»։ Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ինքը բազմիցս անդրադարձել է Ֆիցոյի տեսաուղերձին, որում նա քննարկել է Սլովակիայում ընթացիկ իրադարձությունները, այդ թվում՝ այսպես կոչված լիբերալ ֆաշիզմի տարածումը, գրում է Life.ru–ն:
«Այն, ինչ նա նկարագրում է իր 10 րոպեանոց տեսաուղերձում, բացարձակապես նույնական է այն ամենին, ինչ կատարվում է Վրաստանում», - ասել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ Ֆիցոն հայտարարել էր, որ Սլովակիայում գործում են մի խումբ օտարերկրյա մասնագետներ, որոնք մասնակցել են Վրաստանում և Մայդանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին։ Նրանց մտադրությունը գործող իշխանությունը տապալելն է։ Նա նաև ընդգծել է, որ հակակառավարական ցույցերի ժամանակ կարող են փորձեր լինել գրավել կամ ներխուժել կառավարական շենքեր՝ պետական կառույցների գործունեությունը խաթարելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...
Պետք է հարցնեք Ռուսաստանին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումն այժմ ամբողջությամբ կախված է Մոսկվայից, և ո...