Քանի անձ է ՀՀ-ում կեղծ դիպլոմով բուժօգնություն ցուցաբերել

Հայաստանում 2024 թվականին իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել են կեղծ դիպլոմով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու դեպքեր։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին ղեկավար Սլավիկ Սարգսյանը։


«Ընդհանուր առմամբ հաշվետու տարում 7 նմանատիպ դեպք է արձանագրվել, մինչ այս, այդպիսի դեպքեր չեն եղել։ 2024–ին թվով 15 դեպք ենք արձանագրել չլիցենզավորված ծառայություններ իրականացնելու, խոսքը մերսման սրահների և կոսմետոլոգիական ծառայությունների մասին է։ Բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան մարմիններին»,- նշեց Սարգսյանը։


Անդրադառնալով դեղերի վերաբերյալ արձանագրված խնդիրներին՝ ՍԱՏՄ ղեկավարը շեշտեց, որ դրանց հետկանչի մասով 5 կարգադրագիր է արձակվել, արձանագրվել է նաև դեղի կեղծման 1 դեպք։