Ժաննա Անդրեասյանը՝ Սնուպ Դոգի համերգի և դրան տրամադրված բյուջեի մասին

Սնուպ Դոգի համերգը կազմակերպող կազմակերպությունը ամբողջ տարին բանակցել է, որպեսզի համերգը տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


«Տարբեր ժամանակաշրջաններում մենք ունեցել ենք տարբեր նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք գրությամբ դիմել ենք կազմկերպող ընկերությանը, որպեսզի գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես որ նախատեսված էր»,- նշել է նա։


Հիշեցնենք՝ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում նախատեսված էր 2023 թ. սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել էր։ Այդ համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն 2023 թ. օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։