Հայտնի է, երբ կհրապարակվի Ակտաուում ավիավթարի պատճառների մասին նախնական զեկույցը

Ակտաուում (Ղազախստան) ավիավթարի պատճառների մասին նախնական զեկույցը կհրապարակվի 2025 թվականի հունվարի վերջին։


Ինչպես հաղորդում է Report-ի տեղական բյուրոն ՝ վկայակոչելով տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը, Ղազախստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և ԻԿԱՕ-ի հավելված 13-ի պահանջներին համապատասխան, զեկույցը կհրապարակվի ավիավթարի պահից 30 օր անց:


Գերատեսչությունից նաև հայտնել են, որ ավիավթարի հետաքննությունը շարունակվում է բոլոր լիազորված միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նշվում է, որ փորձագետների թիմն աշխատում է ամեն օր։


Ընդ որում, համաձայն hավելված 13 պահանջների, հանձնաժողովը նախատեսում է ուսումնասիրությունն ավարտել 12 ամսվա ընթացքում, հայտնել են գերատեսչությունում:


Հիշեցնենք, որ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը մահացել են, 29-ը ողջ են մնացել ։ Նախնական տվյալներով ՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով: