Գերմանիան անվտանգության ռիսկեր է նկտում. խստացումներ` ռուսների համար

Գերմանիան խստացրել է ռուսների համար ազգային և Շենգենյան վիզաների տրամադրման կանոնները:  Այս մասին Մոսկվայում Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է RTVI հեռուստաալիքին։


Դիվանագիտական ​​առաքելությունը հայտարարել է, որ «Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ԵՄ-ի համար առաջանում են անվտանգության ռիսկեր»։


«Ռուսաստանցի դիմորդները, որոնք չունեն ճանապարհորդելու հիմնավոր պատճառներ, պետք է պատրաստ լինեն դիմումների ավելի երկար և ավելի մանրակրկիտ վերանայման ընթացակարգերի», - ասել է դեսպանատունը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը պատրաստվում է խստացնել վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Նոր կանոնակարգերը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ։ Դրանք կպարունակեն ռուսներին վիզաներ տրամադրելու ավելի խիստ առաջարկություններ։


Քաղաքականություն