Կենդանիները խաղալիք չեն. Թբիլիսիի կենդանաբանական այգու ահազանգը
Առյուծի ձագին, որը սկանդալից հետո Թբիլիսիի կենդանաբանական այգուն է հանձնել ձյուդոիստ և օլիմպիական կրկնակի չեմպիոն Լաշա Բեկաուրին, ինտենսիվ խնամք և բուժում է անհրաժեշտ:
Վիճակն այժմ կայունացել է: Փոքրիկ առյուծը շուրջօրյա կմնա անասնաբույժների հսկողության տակ, հայտնում են կենդանաբանական այգուց:
Կենդանաբանական այգու մասնագետները փաստում են, որ փոքր առյուծը մկանների ախտահարման և զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Ընդունվելուց հետո մի քանի ժամ հետո, կենդանու վիճակը կտրուկ վատացել է: Պահանջվել է վերակենդանացման ինտենսիվ բժշկական միջամտություն։
«Կենդանիները խաղալիք չեն: Այս ամենը մորից վաղաժամ բաժանվելու և արհեստական կերակրման անցնելու արդյունք է»,- ասվում է կենդանաբանական այգու հայտարարության մեջ։
Թե որտեղից է մարզիկը ձեռք բերել առյուծի ձագը, որն առանց հատուկ թույլտվության օրինական ճանապարհով չի կարող ներմուծվել Վրաստան, անհայտ է մնում։
Հիշեցնենք, որ սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ 24-ամյա տիտղոսակիր մարզիկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա խաղում իր Porsche մեքենայում ուղևորի նստատեղին պառկած առյուծի ձագի հետ: Հրապարակումից հետո սոցցանցերը պայթել էին բացասական մեկնաբանություններից:

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ է Արագածոտնի մարզում «Ա...
Քաղաքապետի ավիատոմսի հետ կապված՝ պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Թերթի ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մ...
Քանի տրանսպորտային միջոց է դուրս բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր...
Իրավիճակը ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ է Արագածոտնի մարզում «Ա...