ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 9 կիլոգրամ թմրանյութ, զենք և փամփուշտներ. կա ձերբակալված
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա երիտասարդի։ Նա իրավապահներին հայտնել է, որ պահում է մարիխուանա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
«Երևանի բնակիչ 34-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու բնակության վայրում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» 38 փամփուշտ և 9 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար։
Կատարվում է նախաքննություն»,– հայտնում են ոստիկանությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանը՝ հոր աղմկահարույց հայտարարության մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել OPEL վարողների մասին իր հոր՝ Արմեն Ավինյանի խոսքերի պատճառով: «.....
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք` Թայվանի խորհրդարանում
Թայվանի խորհրդարանում իսկական ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ պատգամավորներն օգտագործել են ոչ միայն իրենց բազուկները, այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պանամայում ցուցարարներն այրել են ԱՄՆ դրոշը
Պանամայում ցուցարարներն այրել են ամերիկյան դրոշն այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերադարձնել Պան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրանսպորտից շատ օգտվողների համար ուղեվարձը կէժանանա, քիչ օգտվողների համար՝ կթանկանա. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի բնակիչներին մանրամասներ է ներկայացրել տրանսպորտի ոլորտում բարեփոխումների վե...