Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. «Ժողովուրդ»
ՔՊ-ականները որսի են դուրս եկել. հիմա էլ թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական ինքնաքննադատության նիստն էր արել։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ օրաթերթի ՔՊ-ականները մի լավ քննադատել են Անահիտ Ավանեսյանին ու Հակոբ Սիմիդյանին։ Մասնավորապես, Անահիտ Ավանեսյանին մեղադրել են առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի ու խայտառակ վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար։ ՔՊ-ականները կասկածահարույց են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, ու նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։
Ավանեսյանը, իհարկե, փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել:
Հակոբ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության համար, ինչպես նաեւ բնապահպանական խայտառակ իրավիճակի եւ անթույլատրելի չափով ծառերի հատման համար։ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի մոտ նաեւ անկեղծացել են, որ այսուհետեւ, որպեսզի թիմային գզվռտոցների մասին լուրերը իրեն այստեղ-այնտեղից չհասնեն, նիստերի ժամանակ հրապարակավ իրար դեմքի ինչ ունեն՝ ասելու են։
Մանրմասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...
Լեհաստանի նախագահի վրա թանկ է նստել ՀՀ այցը. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի...
Ի՞նչ է պահանջում դատախազությունը ԶՈՒ ԳՇ նախկին պետից
Դատախազությունը պահանջում է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված 8 անձանցից բռնագանձել 545 միլիոն դրամը գեր...
Ով է ՔԿ նախագահի մամուլի նոր խոսնակը
Կիմա Ավդալյանը նշանակվել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Զանգվածային լրատ...