Բախվել է այլ մեքենաների, տարաների, քաղաքացու է վրաերթի ենթարկել. կա զոհ
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Porsche մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած BMW (վարորդ՝ Ա. Ռ., ծնված 1977 թ․) և GAZ (վարորդ` Խ. Ս.) մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև մոտակա յուղման կետի տարաներին և վրաերթի ենթարկել քաղաքացի Ա. Գ.-ին (ծնված 1970 թ․), որը տեղում մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել GAZ մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում Ռիխտերի սանդղակով 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Միջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից
Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռում պայթել է թթվածնի բալոնը, մարդիկ սկ...
Մեքենա է պայթել․ կա զոհ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմ...
Լոս Անջելեսում տարհանումներ են հայաշատ քաղաքներում․ մանրամասներ
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ և շրջաններ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրո...