Իրանի պայմանները՝ Սիրիային
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ահաբեկչությանն աջակցելուց հրաժարվելը, սիրիացի շիաների իրավունքների հարգումը և Իսրայելից հեռու մնալը Սիրիայի նոր իշխանությունների հետ Իրանի համագործակցության հիմնական պայմաններն են։
«Մեր փոխգործակցությունը նրանց հետ, ովքեր կիշխեն Դամասկոսում, կախված է Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի շիաների նկատմամբ նրանց վարքագծից և վարած քաղաքականությունից, ինչպես նաև այն բանից, թե որքանով են նրանք հեռու լինելու սիոնիստական ռեժիմից և ահաբեկչական խմբավորումներից»,- ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի եթերում:
«Հեշտ չէ տարբեր խմբավորումների և կլանների ստիպել համաձայնության գալ Սիրիայի ապագա կառավարության շուրջ, բայց մենք աջակցում ենք այս գործընթացին, քանի որ ցանկանում ենք, որ սիրիացի ժողովրդի կամքը հաղթի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Սիրիայի վարչապետը՝ Ասադի գտնվելու վայրի մասին
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ Ջալալին կիրակի օրը Al Arabiya-ին ասել է, որ ինքը տեղեկություն չունի Ասադի գտնվելու վայրի մ...
Ասադը դիմել է մի քանի երկրի՝ սակայն նրան մերժել են
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել: ՏԱՍՍ-ի հետ զրույ...