Զինյալները չեն սահմանափակվի Սիրիայով. Իրանի ԱԳՆ
Ահաբեկչական խմբավորումները Սիրիայում հիմա չոչնչացվելու պարագայում կարող են իրենց գործունեությունը տարածել Թուրքիա, Հորդանան և Իրաք։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է Բաղդադում իր սիրիացի և իրաքցի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ըստ նրա` ահաբեկիչները չեն սահմանափակվելու միայն Սիրիայով, սպառնալիքը տարածվում է ողջ տարածաշրջանի վրա և կտարածվի այլ երկրներում, ինչպիսիք են Հորդանանը, Թուրքիան և Իրաքը։
«Ահաբեկչության դեմ պետք է պայքարել հենց սկզբնական շրջանում, հակառակ դեպքում այն կտարածվի հարակից տարածքներ: Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել մեր անվտանգությունը, մենք պետք է պաշտպանենք մեր հարեւաններին ահաբեկչությունից», - նշում է Արաղչիի մամուլի ծառայությունը։
Դիվանագետը հավելել է, որ «յուրաքանչյուր ոք, ով անտեսում է Սիոնիստական ռեժիմի դերը (Իսրայել) սիրիական ճգնաժամում, սխալվում է»։ Արաղչին կրկին անվանել է Սիրիայում զինյալների ակտիվացումը «ամերիկա-իսրայելական դավադրության» արդյունք և նշել, որ «այն երկրները, որոնք լռում են կամ աջակցում են այս ահաբեկչական գործողություններին, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...